03 06 2021

Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը

Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը

Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը. այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ։

«Բոլոր մեր համակիրները, գաղափարակիցները կարող են մասնակցություն ունենալ Հիմնադրամի գործունեությանը՝ համալրում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 103009090202։

Պարզաբանեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ համալրման գումարը նման դեպքերում չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամը, պարտադիր է նշել համալրում կատարողի անձնական տվյալները:

Ուշադրություն դարձրեք, որ իրավաբանական անձինք և կազմակերպությունները չեն կարող կատարել համալրում։ Կարգավորումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց:
Վստահ ենք՝ ամեն ինչ լավ է լինելու», - ասվում է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ