«Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմի ավարտից ամիսներ անց անգամ այս պարագայում, երբ կապիտուլյանտի միանձնյա որոշումով հակառակորդին են հանձնվել Արցախի բազմաթիվ գյուղեր և քաղաքներ Հայաստանը միևնույն է շարունակում է տարածքային կորուստներ կրել: Մենք բոլորս հասկանում ենք, որ վաղը Նիկոլը Հայաստանում այլևս չի լինելու և չի լինելու երկրի ղեկին և երկրի առջև ծառացած այս մահացու մարտահրավերների բեռը կմնա ժողովրդի և ամենքիս ուսերին: Մեր պետությունը թշնամուն է հանձնում վաղը սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը