22 05 2021

Ադրբեջանցիները հաստատվել են Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. Ռազմինֆո

Ադրբեջանցիները հաստատվել են Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. Ռազմինֆո

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է․ «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ:

Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ  այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:

Կոորդինատները՝

40.18924486527808, 45.96873917393403

Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ