14 05 2021

Եթե ջրային միջավայրը թունավորեն, դա վնաս կլինի նաև Ադրբեջանին, բայց պետք է պատրաստ լինենք․ Լևոն Ազիզյան



Մենք ունենք մակերևութային ջրային ռեսուրսների պակաս՝ կապված Թուրքիայում ջրամբարաշինությամբ՝ Արաքս և Ախուրյան գետերի մակերևութային հոսքը բավական պակասել է։ Այսօրվա դրությամբ մենք Ախուրյանի ջրամբարում ունենք 50 տոկոսից պակաս ցուցանիշ, իսկ անցյալ տարի մոտավորապես  80 տոկոս լցվածություն ուներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

Նրա խոսքով, Քարվաճառի հատվածում որտեղից որ սկիզբ են առնում Սևանի Մասրիկ գետը, Արծվանիստ գետը ինչպես նաև Որոտան Արփա գետերը և այդ հատվածում կառավարությունը որոշման նախագիծ է շրջանառում, որպեսզի մոնիթորինգի  սարքավորումներ ձեռք բերվեն։

Հարցին՝ վտանգ տեսնում եք թշնամու կողմից  ջրային միջավայրի աղտոտման կամ թունավորման, Ազիզյանը պատասխանեց․

«Այդ հատվածի ջրային աղտոտում եթե լինի իրենց էլ վնաս կլինի, որովհետև դա  ջրբաժանային հատված է և այդ հատվածից հոսքը մի կողմ ուղղվում է ՀՀ մյուս կողմը ուղղվում է դեպի Ադրբեջանը, բայց պետք է մենք պատրաստ լինենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ