10 05 2021

Որոշ մարդիկ իրենց զոհված հարազատների փաստը ծառայեցնում են տարբեր քաղաքական նկատառումներով․ Նարեկ Մութաֆյան

Որոշ մարդիկ իրենց զոհված հարազատների փաստը ծառայեցնում են տարբեր քաղաքական նկատառումներով․ Նարեկ Մութաֆյան

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մութաֆյանն իր էջում գրում է

«Վերջերս շատ եմ նկատել, որ որոշ մարդիկ իրենց զոհված հարազատների փաստը ծառայեցնում են տարբեր քաղաքական նկատառումներով և հիմնականում դրանք, իհարկե, լինում են նախապես բեմադրված և համաձայնեցված իշխանության հետ։

Ուզում եմ անդրադառնալ երեկ համացանցում տարածված այն տեսանյութին, որը նկարահանել էր  «լրագրող» Նանե Արզումանյանը։

Եթե ուշադիր նայենք գրառմանս կից տեղադրված առաջին և երկրորդ նկարներին կարելի է նկատել, որ կարմիրով նշված կանայք չափից ավել նման են, իսկ երկրորդ նկարում նշված կինը իմիջիայլոց Նանեի մայրն է։

Իսկ ինչ վերաբերվում է Նանեին, կպատմեմ մի կարճ, բայց շատ հետաքրքիր պատմություն։

Երկու տարի առաջ Նանեն աշխատում էր LIVENEWS.AM լրատվական կայքում և բազում անգամներ լրագրողական գործունեություն կատարելիս քննադատել է փաշինյանական իշխանությանը, Նանեն նաև ընկերական զրույցներում էր քննադատում և մի անգամ էլ ֆեյսբուքում բանավեճի մեջ մտավ Սիմոնյան Ալենի հետ, որի ընթացքում Ալենը իրեն վիրավորեց։ Նանեն դիմեց դատարան, մամուլը մեծ անդրադարձ կատարեց այդ միջադեպին, սակայն որոշ ժամանակ անց Նանեն հայտնվեց Ալենին պատմակող ARARATNEWS.AM լրատվականում և կտրուկ սկսեց ամեն պատեհ և անպատեհ առիթներին սեր խոստովանել Փաշինյանին։

Նանեն նաև հարազատ եղբոր մահը ծառայեցրեց կապիտուլյանտին և Արցախի ԺԵԿ-ի պետին սեր խոստովանելու համար, ինչը կարող եք տեսնել երրորդ նկարում։

Դուք նույն տականքն եք մնացել, տղերքն էին ափսոս․․․»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ