10 05 2021

Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Նաիրի Հոխիկյան

Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը մայիսի 9-ին նամակ է ուղարկել հետևյալ տեքստով․ «Նաիրի Հոխիկյան, Դուք հայտնի լրագրող եք, բայց ֆաշիստ եք։ Դուք, վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը և մյուս ֆաշիստները չեք կարողանա մեզ կանգնեցնել։ Ադրբեջանում ձեր դեմ քրեական գործ է հարուցված, և մենք զգուշացնում ենք՝ չանել այնպիսի հայտարարություններ ու արարքներ, որոնք կհակասեն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Դուք լավ գիտեք, որ հաջորդ պատերազմն էլ մեր օգտին է լինելու։ Աղքատը ավելի լավ է՝ մեկ ձի ունենա, քան ոչինչ չունենա»։

Դասական ձևակերպումներ են՝ աշխատող մարդկանց վախեցնելու և կանգնեցնելու համար։ Թշնամու մեդիադաշտը ողողված է նամակում նշված անձանց գործունեության մասին հրապարակումներով։ Դա լավ ցուցիչ է՝ հասկանալու համար, որ ճիշտ ուղու վրա ենք։

Ու քանի որ ադրբեջանցի գործիչն ինձ զրկել է պատասխան նամակ գրելու հնարավորությունից, արձագանքեմ այստեղ՝ իր լեզվով և իրեն հասկանալի մեկ այլ ասույթով․ Pul yoksulluğu müvəqqəti bir fenomendir, beyindəki yoxsulluq əbədi bir faciədir (Փողի աղքատությունը ժամանակավոր երևույթ է, իսկ ուղեղի աղքատությունը՝ հավերժական ողբերգություն)։

Ամուր եղեք ազգային ու հայոց պետականության հզորացման ոգով, ամպրոպից հետո մի՛շտ արև է ծագում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ