06 05 2021

Աթենքում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո քաղաքացին մահացել է

Աթենքում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո քաղաքացին մահացել է

Աթենքի բնակչուհին մահացել է AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստվելուց 14 ժամ անց, հայտնում է Politispress պորտալը:

Ըստ մահացածի հարազատների՝ կինը առողջական խնդիրներ չի ունեցել: Նրա ամուսինն ասել է, որ իր կինը պատվաստվել է նախորդ օրը` ժամը 12:00-ից հետո: Երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է, իսկ գիշերը նա մահացել է:

Դատաբժշկական փորձագետները կարծում են, որ կինը սրտի կաթված է ստացել, սակայն մահվան ճշգրիտ պատճառը փորձագետները կպարզեն:

Սա Հունաստանում պատվաստումից հետո մահվան առաջին դեպքը չէ, սակայն դիահերձումները պատվաստումների հետ անմիջական կապը չեն հաստատել: Երկրում պատվաստումների համար օգտագործվում են Pfizer-BioNTech-ի, AstraZeneca-ի, Moderna-ի և Johnson & Johnson-ի դեղամիջոցները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ