Ամեն ինչ արվեց որպեսզի պատերազմը սկսվի, բոլորս գիտենք այն ամպագորգոռ հայտարարությունները, որը հիմք տվեց սկսելու պատերազմը։ Այս մասին Ճշարտություն հանուն սերունդների նախաձեռնության հրավիրած հանդիպում-քննարկման ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր Սամվել Մկրտչյանը։
Նրա խոսքով շատ հարցեր կան, որոնց պատասխանները իրենք փնտրում են՝ ինչո՞ւ պատերազմը չկասեցվեց և ինչո՞ւ մինչ այժմ որևէ մեկը այս անկազմակերպվածության համար պատասխան չի տվել։
«Տպավորություն է, որ վերևից հրաման է եկել որպեսզի տրվեն դիրքերը, նահանջ տրվի, ու ոչ մեկ չի ասում, թե ով է այդ նահանջի հրամանը տվել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը