04 05 2021

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը կքննարկվի խորհրդարանի փակ նիստում: Այս մասին որոշումն ընդունվեց 71 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, այդ պատճառով է անհրաժեշտ այն քննարկել փակ նիստում:

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ