Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ձեր դժբախտությունը ձեր ուղեղի մեջ է, դժգունությունը` թրքահպատակության և ապիկարության։
Դուք այդպես էլ չհասկացաք մեր հոգու ցավը։
Մայիսի 9-ին ընդառաջ, թուրքը հանեց ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։
Իսկ էս լուսանկարը մի քանի օր առաջ եմ նկարել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը