30 04 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 536, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 536, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 064-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 4108 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1018 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5126-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 964 է, ընդհանուր առողջացածներինը՝ 198 135, փաստացի բուժվողներինը՝ 12 803 (մեկ օրում նվազել է 454-ով): Մեկ օրում արվել է 4596 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 983 656 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ