29 04 2021

Տպավորություն է, որ օպտիմալացումը կատարվում է միայն գյուղատնտեսական աշխատողների հաշվին․ նախարարության աշխատակից



Հաստիքները պետք է ավելանան, ոչ թե պակասեն, որովհետև աշխատանքի ծավալը շատ մեծ է ներկայումս։ Մինչև կրճատումը մեծ դժվարությամբ էինք հասցնում, նույնիսկ մի մարզը օգնում էր մյուսին։ Այս մասին կառավարության մոտ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժնի աշխատակիցներից։

Նշենք, որ նրանք կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում, քանի որ բաժինների 69 հաստիք կրճատվում է։ 

«Ամեն մարզային կառույցում թողնում են երեք աշխատող, երեք մասնագետ, նման ծավալով աշխատանք երեք մասնագետով հնարավոր չէ կատարել։  Ունենք տպավորություն որ էկոնոմիկայի նախարարության օպտիմալացման գործընթացը կատարվում է միայն գյուղատնտեսական աշխատողների հաշվին»։

Մանրամասն՝ տեսանյութում։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ