Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության, պատմական հայրենիքում արժանապատիվ անվտանգ ապրելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մամուլի կենտրոնում իր ելույթի ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Նա մասնավորապես ասաց․ «Պետության կողմից կազմակերպված և կատարված աննախադեպ ոճրագործությունը հետագայում հիմք հանդիսացավ ցեղասպանության եզրույթի սահմանման և ցեղասպանության կանխարգելման պատժի համար միջազգային կոնվենցիայի համար։ Բայց այդուհանդերձ միջազգային հանրության կողմից մոռացված ամենատխուր դասերից մեկն էր անպատժելիությունը, և ցեղասպանության կազմակերպիչներն այդպես էլ չկանգնեցին միջազգային արդարության առջև»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը