22 04 2021

Ջահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 23-ին ժամը 19։00-ին



«Ամեն տարի տասնյակ հազարավոր հայեր և օտարերկարցնիներ ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղիկներ խոնհարում անմար կրակի առջև: Կարող է թվալ, որ այլևս ավելորդ է այս թեմայով ցանկացած այլ միջոցառում:

Սակայն այս արարողակարգ դարձած սովորույթի մեջ, կարծես, մի շատ կարևոր տարր է պակասում. չկա պահանջատիրության որևէ դրսևորում: Ջահերով երթը պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու երթի շարժիչ ուժը երիտասարդներն են, ովքեր պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ