21 04 2021

Մանե Գևորգյանը լրագրողին ասել է՝ «Երբ դուրս գաք «5-րդ ալիքից» գուցե Փաշինյանը պատասխանի ձեր հարցերին



Նիկել Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը քիչ առաջ Ագարակ քաղաք այցի ընթացքում քաշքշում էր լրագրողին։

Քաշքշուկին միջամտում են ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները։

Հինգերորդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը այս միջադեպի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է․

«Մանե Գևորգյանը ՝ լրագրող Անուշ Միրզոյանին «Երբ դուրս գաք «5-րդ ալիքից» գուցե Փաշինյանը պատասխանի ձեր հարցերին»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ