Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 210 518-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 3944 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 987 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 4931-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 583 է, ընդհանուր առողջացածներինը՝ 190 271, փաստացի բուժվողներինը՝ 15 316(մեկ օրում ավելացել է 420-ով): Մեկ օրում արվել է 4641 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 946 642 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը