ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է: Իշխանությանը հուշել են, որ ինչքան հնարավոր է շատ դաշտը հիմարություններով լցնեն, ինչն ըստ իրենց, երկրորդ պլան կմղի իշխանությանը գործած ծանր հանցագործությունները թեման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Միաժամանակ սա իշխանությունը ներկայացնող պատգամավորների օնլայն քասթինգն է՝ արտահերթ ընտրություններում անցողիկ տեղերում «գրվելու» և Արցախի հանձնումը հետագայում ևս արդարացնելու համար:
Սրանց տեսակը դեռ երկար հետազոտման կարիք ունի, եղած որակումներն ամբողջությամբ չեն բնութագրում գործող իշխանությունների իրական նկարագիրը»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը