13 04 2021

ԱԱԾ-ն վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս. Անժելա Էլիբեգովա

ԱԱԾ-ն վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս. Անժելա Էլիբեգովա

ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանի հարցերով փրձագետ Անժելա Էլիբեգովան:

«Գլխավոր դատախազությունը բավարարեց բողոքս և հարուցեց քրեական գործ՝ իմ դեմ սուտ մատնության փաստով։

Առանձին շնորհակալություն փաստաբանիս, իմ համառ սկզբունքայնության հարցում ինձ սատարելու ու աջակից լինելու համար»,- գրել է Էլիբեգովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն մերժել էր Անժելա Էլիբեգովայի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ