11 04 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 650 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 202 817-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 3735 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Ապրիլի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 952 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4687-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 783 է, ընդհանուր առողջացածներինը՝ 181 963, փաստացի բուժվողներինը՝ 16 315 (մեկ օրում նվազել է 148-ով): Մեկ օրում արվել է 3426 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 902 716 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ