Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1009 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 202 167-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3720 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Ապրիլի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 952 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 31 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4672-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1020 է, ընդհանուր առողջացածներինը՝ 181 180, փաստացի բուժվողներինը՝ 16 315 (մեկ օրում նվազել է 42-ով): Մեկ օրում արվել է 4829 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 899 290 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը