Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր՝ ապրիլի 6-ին, Հադրութի շրջանում արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:
Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը