Ոստիկանությունն ուժ գործադրելով հանեց Դեմիրճյան փողոցում գտնվող «Ազատագրում» շարժման վրանները:
Ոստիկանության աշխատակիցը մոտեցավ շարժման մասնակցին, նշելով, որ պետք է ազատեն փողոցը, քանի որ տարածքը պետք է մաքրել:
Քաղաքացին պատասխանեց, որ տարածքը չեն ազատում, որից հետո ոստիկանները բերման ենթարկեցին շարժման 6 մասնակիցների, նրանց տարան Արաբկիր և Մաշտոց ոստիկանական բաժանմունք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը