Տեղեկացնեմ, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնն ու նրա փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Արշակյանին կատարած աշխատանքի համար ու նշելով, որ Արշակյանը լավ աշխատանք է կատարել:
«Ես ուզում եմ պարոն Չոբանյանին շնորհակալություն հայտնել ԲՏԱ նախարարի կարգավիճակում, իսկ դրանից առաջ, պարոն Չոբանյան, մենք պետք է Ձեզ ազատենք Տավուշի մարզպետի պաշտոնից»,- հայտարարեց Փաշինյանը:
Չոբանյանն առանց դեմ ձայներով ազատվեց պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը