27 03 2021

Պատերազմի սկզբից կես տարի անց այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված․ զոհված զինծառայողի հայր

Պատերազմի սկզբից կես տարի անց այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված․ զոհված զինծառայողի հայր

Արցախի երրորդ պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

 

«Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմը....

Արդեն կես տարի.. ո՞նց անցավ, ե՞րբ անցավ՝ այդպես էլ չհասկացանք.... Ուղիղ 6 ամիս է մեր կյանքն էլ առաջվանը չէ... Ուղիղ 6 ամիս է մեր նյարդերն էլ առաջվանը չեն....Մենք քնում ենք, վեր կենում, խանութներ գնում, հաց ուտում, բայց մեր ուղեղը այդպես էլ չի անջատվում....Գրեթե բոլորիս մտքին միայն մեկ բան է՝ պատերազմը...

 

Ու դա է պատճառը, որ չհասկացանք, թե ինչպես անցավ ձմեռը, ինչպես է անցնում գարունը...

Ու հենց այսօր՝ պատերազմի սկզբից կես տարի անց, անսովոր ձյուն ա գալիս... Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մեկ օրում հազարավոր տղերքի մահը ուրացածների պղծությունը....Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված, որոնք հրետանավորին ականջակալ, բռոնի ժիլետ և այլ հասանելիք պարագաները չէին տվել այն հրամանատարները, որոնք զորքին մենակ էին թողոլ ու էդպես շատ բաներ»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ