27 03 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1094, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1094, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում մարտի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1094 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 189 540-ի: 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 3450 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մարտի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 881 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4331-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 743 է, ընդհանուր առողջացածներինը՝ 170903, փաստացի բուժվողներինը՝  14306 13 976 (մեկ օրում ավելացել է 330-ով): Մեկ օրում արվել է 5753 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 833 912 թեստ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ