22 03 2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարները այլևս չեն գործելու. հայտարարություն

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարները այլևս չեն գործելու. հայտարարություն

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարները այլևս չեն գործելու։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

«Ձեզ հուզող բոլոր հարցերի դեպքում և անհրաժեշտ տեղեկատվություն իմանալու համար  կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն. Արցախից՝ 119 կարճ համարին, իսկ Հայաստանից և արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարին:

Զանգերի կենտրոնն աշխատում է աշխատանքային օրերին (երկուշաբթիից ուրբաթ)՝ ժամը 09։00-18:00-ն»,- ասված է հայտարարության  մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ