Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter- ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», – գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ու նրա կինը այցելել էին գրավյալ Հադրութի շրջան: Նրա այցի կադրերում երևում է, որ եկեղեցիների վրա այլևս խաչեր չկան: Պատահական չէ, որ ռազմական հանցագործը արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն այցելել Արցախ և իրականացնել պատմական հուշարձանների գույքագրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը