17 03 2021

Պետք է պահանջել որպեսզի կառավարությունը վերադարձնի Հիմնադրամի կողմից տրամադրված գումարը․ Վարդանյան

Պետք է պահանջել որպեսզի կառավարությունը վերադարձնի Հիմնադրամի կողմից տրամադրված գումարը․ Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ ստացել եմ տարբեր երկրներում բնակվող հայերից բազմաթիվ զանգեր։ Հարցը մեկն էր` ինչպես հետ ստանանք մեր կողմից նվիրաբերած գումարը հիմնադրամից։ Բոլորին տվել եմ հետևյալ պատասխանը.

գումարը հետ ստանալ պետք չէ, հիմնադրամը դատի տալ պետք չէ։ Պետք է պահանջել որպեսզի կառավարությունը վերադարձնի Հիմնադրամի կողմից տրամադրված գումարը։ Ի վերջո, գումարը Հիմնադրամում չէ, որ անհայտացել է, այլ կառավարությունում։

Իսկ նիկոլին ևս մեկ անգամ հորդորում եմ արագ լուծում տալ այս հարցին։

Մի քանի օր անց կրկին կբացեմ այս, իբրև թե ծախսված, գումարի հետ կապված որոշ փակագծեր։

Ինչպես արդեն նշել եմ` մինչև վերջին կոպեկ հետ եք տալու։

Հ.Գ. Մի թերագնահատեք իմ կապերը սփյուռքում և ՀՀ կառավարությունում, ես տեղեկացված եմ ամեն ինչից։ Նույնիսկ ավելի շատ, քան Հիմնադրամի ղեկավարությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ