12 03 2021

Արցախի նախագահն ու ՀՀ իշխանությունները սադրանք են հրահրում ընդդեմ Արցախի ՊԲ-ի. Մեդիապորտ

Արցախի նախագահն ու ՀՀ իշխանությունները սադրանք են հրահրում ընդդեմ Արցախի ՊԲ-ի. Մեդիապորտ

Մեդիապորտը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ անհետ կորած զինծառայողների հարազատները մեքենայով փակել են ՀՀ ՊՆ մուտքը՝ պահաջելով իրենց զավակների վերադարձ։ Նմանատիպ ակցիա է իրականցվել նաև Արցախի ՊԲ շենքի մոտ։

Պարզվում է, որ զինվորների հարազատների բողոքը ուղղորդվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ի կողմից։

Դեռևս մարտի 2-ին Mediaport-ը գրել էր, որ ադրբեջանցիները Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով մոտ 30 ռազմագերու վերադարձ։ Նաև հայտնել էինք, որ այդ տարբերակին կողմ են արտահայտնվել Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը, իսկ բանակցությունները վարում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Մինչդեռ այս տարբերակին դեմ են ՀՀ ԱԳ նախարարն ու Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը (Միշկա)՝ պատճաբանելով, որ եթե այդ ճանապարհը տրվի, Մարտունու շրջանի հետ կապը մնալու է թշնամու հսկողության տակ:

Mediaport-ի տեղեկություններով՝ վերջերս այդ թեմայով մեծ վեճ է եղել, որի ընթացքում ՊԲ հրամանատարն Արայիկ Հարությունյանին ասել է՝ բավական է Արցախի անվտանգության հաշվին իրենց դիվանագիտական ձախողումները ծածկեն, խայտառակ փաստաթուղթ են ստորագրել քիչ չի, հիմա էլ շարունակում են զիջել Արցախից մնացածը։

Վեճից հետո Արայիկ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ գտնվողների հարազատներին և ասել, որ իրենց զավակներին չվերադարձնելու մեղավորը ՊԲ հրամանատարությունն է, որը թույլ չի տալիս մի փաստաթուղթ ստորագրեն, որից հետո առնվազն 30 գերի կվերադարձնեն և եթե բողոքի ակցիաներ լինեն ՊԲ-ի և Հայաստանի ՊՆ-ի մոտ, կփորձեն «հանրային ճնշման» արդյունքում լուծել հարցը։

Պատահական չէ, որ երեկվա ակցիայի կազմակերպիչներից Արսեն Ղազարյանը հայտարարեց, որ «փետրվարի 26-ից մի թուղթ պիտի ստորագրեն, 30 գերի բերեն, չեն անում»։

Նշենք, որ ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ՝ այսօր մեծ թվով անհետ կորած զինծառայողների հարազատներ են մեկնել Արցախ՝ ՊԲ-ի մոտ մոտակա օրերին ակցիաներ իրականացնելու համար։ Սադրանքի հետևում կանգնած են Արցախի նախագահն ու Հայաստանի ղեկավարությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ