09 03 2021

Մարտի 10-ին 8:30-ից պայքարը նոր թափով կշարունակվի. 16:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաք. Հայրենիքի փրկության շարժում



Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը շարունակում են փակ մնալ, իսկ խորհրդարանի շենքը՝ շրջափակված։
 
Ողջ գիշեր քաղաքացիները կմնան այստեղ։
 
Վաղը՝ առավոտյան 8։30-ից պայքարը նոր թափով կշարունակվի։
 
Վաղը՝ 16։00-ին, տեղի կունենա մեծ հանրահավաք։
 
Այս մասին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին գալ Բաղրամյան և Դեմիրճյան, քանի որ յուրաքանչյուրի ներկայությունը խիստ անհրաժեշտ է։
 
«Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները պետք է պահել։ Վաղվա համար ևս ունենք ծրագրեր։ Եկե՛ք կանգնեք բանակի կողքին, Հայաստանի կողքին, Արցախի կողքին, Սահմանադրության կողքին։ Նիկոլն ու իր քաղաքական թիմը խորհրդարան կմտնեն միայն մի դեպքում՝ եթե Նիկոլը կարդա իր հրաժարականի տեքստը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
 
Հայրենիքի փրկության շարժում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ