09 03 2021

Բունտ է հասունանում Ոստիկանության ՊՊԳՎ Ներքին զորքերում

Բունտ է հասունանում Ոստիկանության ՊՊԳՎ Ներքին զորքերում

Բունտ է հասունանում Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Վերջին երկու շաբաթներին Yerevan.Today-ը մեծ քանակի ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք ներակայանում են հիմնականում որպես ոստիկանական ծառայողի կին, դուստր կամ ընկեր, հայտնում են, թե համակարգի ներսում լուրջ լարվածություն կա:

Դգոհության մեծ ալիք է բարձրացել հատկապես Պետական պահպանության գլխավոր վարչության ու ներքին զորքերի զորքերի ծառայողների շարքերում: Սրանք այն սոտրաբաժանումերն են, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո հանրային ընդվզումներով պայմանավորված՝ դուրս բերվեցին հրապարակներ:

Ոստիկանները բողոքում են չպատճառաբանված գերծանր ռեժիմից, անիմաստ շատ հայտարարված տագնապներից, համարում են, որ  դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակորությունների գերին և եթե այսպես շարունակվի՝ խոստանում են մեծ խմբերով լքել համակարգը և հայտարարությամբ հանդես գալ:

Բայց կգնա՞ն վճռական քայլերի՝ մեր կասկածամտությանն ի պատասխան՝ նրանց ընտանիքների անդամները զավեշտալի «բացահայտումներ» արեցին: Պարզվում է՝ ոստիկանությունում բարձր պաշտոնյաները խորը ճգնաժամի մեջ նիկոլաբար մեղադրում են դարձյալ «նախկիներին»՝ այդպիսով ձեռքի հետ նաև ատելություն տարածելով Փաշինյանի դեմ ընդվզած ընդդիմախոսների նկատմամբ:

Ըստ ոստիկանական հրամկազմի՝ եթե 4 ամիս շարունակ ոստիկանները զորքով դուրս են բերվում փողոց՝ դա Նիկոլ Փաշինյանի քմահաճույքը չէ: Ասել են՝ սխալ ընկալում է ձևավորվել, թե նիկոլի անվտանգ տեղաշարժն են ապահովում, դրա համար են պարբերաբար «տրիվոգի տակ»: Մոտիվացրել են, թե այդքան հաճախակի դարձած տագնապի հրագհանգը հնչում է  զուտ ընդդիմության հանրահավաքների պատճառով, քանի որ ընդդիմությունը, ըստ նրանց, ոստիկանին չի հարգում, թքած ունի այդպիսով վատնվող պետության ռեսուրսների, ոստիկանի շաբաթ –կիրակի, հանգստյան օրերի վրա:

Նրանք ընդունում են, որ այո, աննախադեպ է այսքան ահռելի քանակի ոստիկանական զորախումբը դուրս բերումը փողոց ու տեղաշարժը ամենօրյա լարված ռեժիմով, բայց ծանր ռեժիմի ծառայության մեջ նրանք մեղադրում են դարձյալ «30 տարվա թալանի հեղինակներին»:

«Մեր ամուսիններին դարձրել են խաղալիք… Օրը մեջ տրիվոգ է, ագրեսիվ ռեժիմից հոգնել ենք մենք էլ, մեր ամուսիններն էլ, ինչքա՞ն կարա սենց շարունակվի: Դեպքեր են եղել, որ մինչև 72 ժամ ծառայության մեջ են եղել,  օրերով տուն չեն գալիս, հանգստանալու  շանս չունեն: Ու եթե նույնիսկ բաց են թողնվում, միևնույն է՝ տան հոգսերով զբաղվելու շանս չունեն: Էն մի քանի կոպեկ ահավելավճարն էլ դառնում է զուտ պերերիվի փող։ Տունը ո՛չ տղամարդն է մտնում, ո՛չ էլ ձեռի փողն ենք տեսնում… Եվ ո՞ւմ համար, չգիտենք:

Խեղճերը տուն չհասած՝ բաղնիքում օճառը գլխներին նորից տագնապի հրահանգ են ստանում, ափալ-թափալ հագնվում՝ վազում են ծառայության, ինչի՞ համար… Ո՞ւմ վախերի համար ենք մենք  տուն ու տեղով ամեն օր  տեռորի ենթարկվում։ Վերջապես մեկը կարո՞ղ է օգնել մեզ մեր ընտանիքհներին թե՞ չէ…:

Համակարգի ներսում ընդվզում են, ասում են՝ զեկուցագիրդ գրի՝ գնա, թքած ունեն ծառայողի ուսադիրի վրա:

Եթե ոստիկանները միասնական չդառնան, մի օր երևի մեր համբերությունը կպայթի, և ընտանիքներով դուրս կգանք փողոց: Թույլ չենք տալու այսքան հիմար ձևով նվաստացնել մեզ ու մեր ամուսիններին»,- այսպես տպավորիչ ձևակերպումներով մեզ հետ կիսվում են նրանց ընտանիքի անդամները՝ ընդգծելով, որ 4 ամիս ծանր ռեժիմով աշխատող իրենց ամուսիններից շատերը իմունիտետի պատճառով կորոնավիրուսն ընկել-հաղթահարել են ծառայութան մեջ գտնվելով:

«Դատավճիռ է՝ մի օր կհիվանդանան ու կլքեն համակարգը, կամ լավագույն դեպքում իրավիճակը կպայթի մի նոր  ընդվզումով»,- ասում է մյուսը:

Հ.Գ. Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ գիշերը ստորագրած ակտից հետո 4 ամիս շարունակ  ոստիկանական զորքերը՝ ԱԱԾ հատուկ ջոկատայինների հետ, ինտենսիվ ռեժիմով դուրս են բերվում Երևանի փողոցներ՝ իբր հասարակական կարգը պահպանելու համար:

Սակայն իրականում Նիկոլ Փաինյանն իր անձնական վախերի ու կապրիզներըի համար այդ ահռելի ռեսուրսը տագնապի տակ սպասարկում է Փաշինյանին:

Առնվազն 2-3 հազար հոգանոց զորք ամեն անգամ դուրս է բերվում փողոց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 50 մետր անվտանգ քայլքի տեսարանն ապահովելու նպատակով:

Այդպիսի դեպքերից ամենաթարմը, հիշեցնենք, Կառավարության շենքի ետևում՝ ընդամենը 100 քայլ այն կողմ, Կառավարական 3-րդ մասնաշենք այցն էր։ Շրջակա միջավայրի նախարարությւն կես ժամով գնալու  համար մի ամբողջ օրը ԱԱԾ Ալֆա ջոկատը, Ոստիակնության ներքին զորքերն ու հատուկջոկատայինները շներով, զորքով ու զրահով շրջափակած պահեց կառավարական երկու մասնաշենքերը՝ հարակից այգիներով, ինչ է թե Փաշինյանին անվտանգ ուղեկցեն մի քանի մետր այն կողմ։

Եվ ահա այս պայմաններում պարբերաբար Նիկոլ Փաշինյանը «զինվում է» մի քանի հազարանոց ոստիկանական և ԱԱԾ-ական զորքով և նրանց ուղեկցության «տրիվոգի» տակ հայտնվում է Եռաբլուրում, Մաշտոցի պողոտայի երթում, ԱԺ ում կառավարության հարց ու պատասխանին և ուր սիրտը կամենա:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ