Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար մենք ձեռնամուխ ենք եղել բազմաթիվ երկրներ միացնող տրանսպորտային նախագծերի քննարկմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Տնտեսական համագործակցության կազմակերպության XIV առցանց գագաթնաժողովի ընթացքում, հայտնում է Trend-ը:
«Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում միասնական դիրքորոշում ունեն։ Հայաստանը, եթե իրեն նորմալ պահի, նույնպես կկարողանա օգուտ քաղել այդ գործընթացից»,- նշել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը