04 03 2021

Օնիկ Գասպարյանի նախկին զնիվորները ի աջակցություն նրա մարտի 6-ին ակցիա են անելու ՊՆ-ի մոտ

Օնիկ Գասպարյանի նախկին զնիվորները ի աջակցություն նրա մարտի 6-ին ակցիա են անելու ՊՆ-ի մոտ

Վահագն Շուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողներ, սիրելի զինակիցներ, բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց Բանակին։

Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։

Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի վետերաններ, նախկին ծառայողներ լիահույս ենք, որ դուք նույնպես կմիանաք հրավիրված հանրահավաքին։ Մենք պետք ենք այսօր մեր Բանակին, մեր հրամանատարին։ Սիրով կսպասենք ձեզ շաբաթ օրը ՊՆ մուտքի մոտ։

Ոտքի կանգնենք, թիկունք լինենք մեր Բանակին»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ