27 02 2021

Միայն Մոսկվայի հայերը 25 հազար զրահաբաճկոն են ուղարկել․ Ինչո՞ւ բանակ չի հասել



 

«Մեր համախոհներով և ընկերներով ոչինչ չէինք ուղարկում, որովհետև Հայաստանից դեսպանատան միջոցով ասել էին, որ պետք է կենտրոնացված աշխատենք։ Մենք ասում էինք, որ չճիշտ է գումարը ուղարկվի հիմնադրամին, իսկ ապրանքը նվիրատվություն արվի պետությանը»,- մամուլի ասուլիսում ասաց ՌԴ-ում գործող «Հայերի միավորում» ՀԿ անդամ Դավիթ Տոնոյանը։

«Երկու շաբաթ անց, երբ իմացանք, որ զինվորները շարունակում են ունենալ էն ապրանքի կարիքը, որը մենք ուղարկել ենք, փոխեցինք աշխատաոճը, որոշեցինք մեր ուղարկած ապրանքը մենք գանք ստանանք և հասցնենք տեղ»,- ասաց նա՝ հավելելով, որ եկել են և չեն կարողացել իրենց ուղարկած օգնությունը ստանալ։

«Եթե մենք ուղարկել ենք օգնությունը, ինչո՞ւ ենք ստիպված մեր բարեկամներին գումարներ փոխանցել, որ նույն ապրանքը գնել տեղում։ Որովհետև էն ուղարկածը չի հասնում»,- ասաց Դավիթ Տոնոյանը։ Մարդիկ, որոնք հանգանակություն են արել, պահանջում են հաշվետվություն։ «Միայն իմ հաշվարկով 25 հազար զրահաբաճկոն է եկել, բայց պարզվում է՝ բանակը զրահաբաճկոն չի ունեցե՞լ»,- ասաց նա՝ նշելով, որ այսպիսի քայլերը Սփյուռքի մոտ հիասթափություն են առաջացրել՝ բազմաթիվ համայնքներում և նրանք պնդում են, որ դժվար է վերականգնել վստահությունը։

Ասուլիսի մասնակից «Հայեր, միքացեք» նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պալյանն էլ ասաց, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հրահանգել են ապրանքն ուղարկել ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, ուղարկել են ու այդպես էլ չեն կարողանում պարզել, թե ուր է իրենց ուղարկած 80 տոննա բեռը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ