26 02 2021

Հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքը են ներկայացրել

Հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքը են ներկայացրել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված  հարվածային անօդաչու թռչող սարքը։

«Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում խոստացել էի ներկայացնել  ռազմարդյունաբերական ընկերությունների մշակումների մասին պատմող տեսահոլովակներից մեկը։

Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված  հարվածային անօդաչու թռչող սարքը։

Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։

Առաջիկայում նմանատիպ ձեւաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ եւս»,- գրել է նախարարը եւ հրապարակել տեսանյութ այդ մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ