26 02 2021

Գրվեց մեր պատմության ամենասև էջը․ 6 հազար տարվա պատմության մեջ այսպիսի սև էջ չի եղել․ Սերժ Սրապիոնյան



Այսօր հանրահավաքի ժամանակ ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը դիմելով իր ուսանողներին նշեց․

«Ես կոչ եմ անում գալ այստեղ, որովհետև այս մարդը ժողովրդին հաշվում է գլխաքանակով և ոչ թե  գլխի պարունակությամբ»։

Նրա խոսքով  երկիրը աղետի եզրին է։

«Մենք ասում ենք աղետի եզրին և չենք պատկերացնում դրա ահագնությունունը, թշնամին  մեր քթի տակ է,հայրենիքի սահմանները կտրատած է այս  մարդու լուռ համաձայնությամբ, ժողովուրդը հուսահատված է, պետական բյուջեն մսխած իրենց անձնական կարիքներով։ Երկիրը երբևէ չի հայտնվել այս վիճակի մեջ։ Այս ժողովուրդը այսօր դատապարտված է։ Գրվեց մեր  պատմության ամենասև էջը։  Վեց հազար տարվա պատմության մեջ այսպիսի սև էջ չի եղել, դա կհսատատեն բոլոր պատմաբանները»,- ասաց Սրապիոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ