«Հայրենիքի փրկության շարժման» իրականացրած անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ։
Ոստիկանների գործողությունների արդյունքում ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է։
Տեղում իրենց աշխատանքն իրականացնող և բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները ևս անմասն չեն մնացել ոստիկանության բիրտ ուժից։
Քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքում ոստիկաները հրել և գցել են «Sputnik Արմենիա»-ի լուսանկարիչ Արամ Ներսեսյանին։ Բարեբախտաբար, վերջինս վնասվածքներ չի ստացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը