Այսօր՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա հավաք Արամի արձանի մոտ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), որտեղից կմեկնարկի երթ: Այս մասին տեղեկանում ենք «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջից։
«Քաղաքացիներին հորդորում ենք ակտիվորեն մասնակցել բողոքի այս գործողությանը, որը նաև պետք է համարժեք արձագանք լինի այսօր կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող ակտիվիստների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու և անհիմն բերման ենթարկելու՝ ոստիկանական գործողություններին»,-ասվում է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը