23 02 2021

Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին և ճանապարհեցին «դավաճան», «հողատու» վանկարկումներով



Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կառավարության երրորդ մասնաշենքից։ Նրան կրկին ուղեկցում էին մեծաքանակ անվտանգության աշխատակիցներ։

Իսկ քաղաքացիները վանկարկում էին «դավաճան, հեռացիր», «հողատու»։

Նշենք, որ այսօրվա ակցիայի մասին ընդդիմությունը հայտարարել էր երեկ, նշելով, որ Փաշինյանը Կառավարության թիվ 3 մասնաշենք է գնալու և պետք է արգելել նրա տեղաշարժը: Մինչև ակցիայի մեկնարկը շենքերը շրջափակվել էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներով, որոնց պաշտպանությամբ էլ Փաշինյանն այցելել էր Կառավարության 3-րդ մասնաշենք:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ