«Այսօր այստեղ ամբողջ հայ ժողովուրդը պետք է լիներ: Այսօր ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանն ենք կորցնում, այսօր 15 թվի Ցեղասպանությանը հավասար աղետ է: Ես չեմ հասկանում, թե ինչ դրության մեջ է մեր ազգը, ինչպես է այս ազգն այս աստիճանի իջել, որ մի ստոր, ստահակ 3 տարի մատների վրա խաղացնի ամբողջ ազգին, իր ստախոսություններով ժողովրդին ոնց որ թուղթուգիր արած լինի: Մեկ է պետք է ոտքի կանգնենք, ու սրանց ոչ միայն հեռացնանք, այլ բոլորը պետք է ցմահ նստեն»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը