Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԻՆՉՈւ՞ Է ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ
Հարգելի արժանապատիվ հայ մարդ,
Հարգելի Ազգի ներկայացուցիչ
Գիտե՞ս, թե ինչու է կարևոր փետրվարի 20-ին համազգային հանրահավաքին գալը։
Որովհետև, այդ օրը պարզ է դառնալու, թե քանի՞ մարդու երակներում է հոսում իրական Հայի արյունը։
Որովհետև, քեզ սպանել են,
դավաճանել են,
հայրենազրկել են,
տնավեր են դարձրել,
Արցախի ու Սյունիքը հողը ձեռքիցդ խլել և թուրքին են հանձնել,
ամեն օր արժանապատվությունդ նսեմացնում են,տնտեսությունդ սնանկացնում են,
քեզ պաշտպանած ու պաշտպանող բանակդ ավիրում են,
ստիպում են, որ թողնես երկիրդ ու դառնաս քոչվոր։
Այսօր Նիկոլի ու նրա նմանների միջոցով, թուրքը քեզ ցանկանում է դարձնել զանգված, որ վերջապես պրծնի Հայկական հարցից ու մեզանից։ Դու պետք է փետրվարի 20-ին ոտքի կանգնես որպես ԱԶԳ։ Աշխարհին պետք է ցույց տալ, որ ՀԱՅ ԱԶԳԸ գոյություն ունի և տերն է իր ստեղծած պետության։Անտարբերության, նեղացվածության, գլուխ պահելու ժամանակը չէ։ Միացի՛ր ՔՈ ԱԶԳԻ վերածննդին։ Արթնացրու՜ քո մեջ Հայի զգայուն արժանապատվությունը։ Վերականգնի՛ր աշխարհում Հայի նկատմամբ եղած հարգանքը, թույլ մի՜ տուր, որ կապիտուլյանտ նիկոլները ոչնչացնեն քո ապագան։
Հանդիպման վայրը՝
Երևան, Ազատության հրապարակ
20 փետրվարի
ժամը 15։00»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը