18 02 2021

Փաշինյանը կառավարության նիստում կատակեց



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հետաքրքրվեց նախարար Վահան Քերչոբյանից, թե արդյոք կոնյակի սպիրտի ծավալներն արդեն արտահանվել են եւ հիմա տուրքի փոխհատուցում  է իրականացվում:

 Նախարարը դրական պատասխան տվեց.

«Այո, սա նախորդ տարվա արտահանվածի տուրքի փոխհատուցումն է: Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է: Սա նաեւ շղթայական էֆեկտ ունի մինչեւ խաղաղագործություն եւ գյուղատնտեսության զարգացում»:

Քերոբյանը հավելեց, որ արդեն քանի տարի խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղողը չեն թափում:

Փաշինյանը հումորավ հարց տվեց. «Բա ճանապարհ փակողները խաղողագործ չե՞ն»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ