17 02 2021

Կրկին երկրաշարժ՝ Երևանից 12 կմ հարավ-արևելքում

Կրկին երկրաշարժ՝ Երևանից 12 կմ հարավ-արևելքում

Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ