Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 022-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3140 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Փետրվարի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 789 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3929-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 160 942, փաստացի բուժվողներինը՝ 4151 (մեկ օրում նվազել է 85-ով): Մեկ օրում արվել է 2704 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 679 135 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը