12 02 2021

Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ. Վարդան Ոսկանյան

Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետի հետ, այսպես կոչված, բանավոր, իսկ ինչպես հիմա է կասկածվում, նաև գրավոր ամոթալի «ըմբռնումների» հետևանքով Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) շրջաններում մեր դիրքերը հանձնելու հետևանքով Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ ցանկության դեպքում փաստացի վերահսկողություն սահմանելու Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցության անխտիր բոլոր ուղիների վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ հաղորդակցությունն ապահովող ճանապարհները Գորիսից մինչև Կապան երկուսն են, որոնցից Մ2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական նշանակության մայրուղին վտանգված է, Որոտանի և Շուռնուխի հատվածներում և Կապանի մոտակայքում, իսկ Հ46 (Տաթև-Աղվանի-Կապան) հանրապետական նշանակության հիմնականում ապահով ճանապարհը վտանգված է ծայր հարավում՝ կրկին Կապանի հատվածում, որտեղ այն միանում է Մ2-ին։

Կապանից մինչև Մեղրի գնացող ճանապարհները ևս երկուսն են, որոնցից ապահով է Մ2-ի շարունակությունը (Կապան-Քաջարան-Մեղրի-Իրանի սահման), սակայն Ճակատենի հատվածում վտանգված է Մ17 (Կապան-Ծավ) միջպետական ճանապարհը, որը կառուցվել է՝ որպես ձմռանը դժվարանցանելի Մ2 միջպետական ճանապարհի Կապան-Քաջարան-Մեղրի հատվածի այլընտրանք։

Այսինքն՝ Որոտանի, Շուռնուխի, Կապանի և Ճակատենի հատվածներում առաջացած ճանապարհային խնդիրները ոչ միայն վերաբերում են Հայաստանի ներպետական հաղորդակցության անվտանգությանը, այլ նաև մեզ համար կենսական՝ դեպի հարավ ազատ ելքին։

Կից քարտեզում նշել եմ վտանգված հատվածները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ