12 02 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 154, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 154, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 154 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 830-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3138 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 788 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3926-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 168 է, ընդհանուր առողջացածներինը՝ 160 838, փաստացի բուժվողներինը՝ 4066 (մեկ օրում նվազել է 19-ով): Մեկ օրում արվել է 2893 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 676 431 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ