Անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային, որը տեղի էր ունենում Կառավարության դիմաց, մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Գագիկ Իսախանյանը։
Լրագրողների հետ զրույցում, նա ասաց, որ ակցիային մասնակցում է անհետ կորածների հարազատներին աջակցելու նպատակով։
«Հենց առաջին օրվանից ես եղել եմ ու միշտ էլ լինելու եմ ծնողների կողքին։ Ինձ համար կապ չունի պաշտոնը»,- ասաց Գագիկ Իսախանյանը։
Լրագրողի հարիցն, թե ինքը եւս կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Կառավարությունը դանդաղում է իր գործողություններում, Նիկոլ Փաշինյանի օգնականն ասաց․
«Բոլոր տեղերում էլ թերություններ կան, ծնողների հետ միասին պետք է այդ թերությունները գտնենք ու վերահսկենք։ Դեռ շուտ է խոսել թերացումների մասին, որովհետեւ լրատվամիջոցները շատ են խանգարում թե՛ ծնողներին, թե՛ այլ հարցերին։ Եթե ես թերացումն ասեմ, հակառակորդը կիմանա այդ մասին: Լրատվամիջոցները շատ են խանգարում թե՛ որոնողական աշխատանքներին, թե՛ գերիների հետ բերելու աշխատանքներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը