11 02 2021

Երեխեքը զանգում օգնություն են խնդրում, չկա օգնություն, հետո 30 մարմին են թարմ խփված տալիս․ բողոք



Մենք հետագա գործողությունները անելու ենք մեր ձևով, որի մասին չեմ պատրստվում հիմա ասել։ Այս մասին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից։

Նրա խոսքով  որոնողական աշխատանքները ամեն անգամ տարբեր պատճառներով խոչընդոտվում են։

«Աշխատանքի  պրոցեսները շատ է երկարում, սա այդքան չպետք է երկարեր։ Իրենց անգործությունը այդքան որ շեշտում են, հենց այնպես չէ, քանի որ հստակ պատերազմից հետո  տվյալներ են գալիս, երեխեքը զանգ են տալիս, կապը ստեղծում են, ասում են էստեղ ենք օգնություն են խնդրում չկա օգնություն, այդ խմբի երեխեքից երեսուն մարմին են թարմ խփված, «ժնջիլը» վզին գցած են մարմին տվել, դա պատերազմից հետո։ Եթե այս ղեկավարությունը գործողություն կատարեր, թեկուզ ռազվետկա ուղարկեր, այսօր այդ երեխաները ողջ-առողջ ետ կվերադռնային, չարեցին, թուրքերը գտան սպանեցին ու բերեցին մարմինները տվեցին»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազտը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ