Իրանը չի աջակցում ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին, հայտարարել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Армения-ն հղում անելով իրանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով ՝ Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է առկա տարաձայնությունների լուծման՝ այլընտրանքային, ոչ ռազմական ճանապարհ:
«Իրանը տարածաշրջանում «կարմիր գծեր» է սահմանել իր համար։ Դրանք կայանում են տարածաշրջանի աշխարհագրության որևէ փոփոխություն թույլ չտալու մեջ», - հավելել է գեներալը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը