10 02 2021

Բոլորդ պատասխան եք տալու ձեր սրիկայությունների համար, բոլորդ, ոչ մեկդ չեք պլստալու․ Հովհաննես Հարությունյան

Բոլորդ պատասխան եք տալու ձեր սրիկայությունների համար, բոլորդ, ոչ մեկդ չեք պլստալու․ Հովհաննես Հարությունյան

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Բոլորդ պատասխան եք տալու ձեր սրիկայությունների համար, բոլորդ, ոչ մեկդ չեք պլստալու
Վաղուց էի ցանկանում անդրադառնալ այս թեմային.
 
Մշակույթը հայության պահպանման և սերունդների դաստիարակման կարևորագույն ոլորտներից մեկն է։
Մենք ունենք ժամանակակից այնպիսի մշակութային գործիչներ, ովքեր մեծ ավանդ ունեն մշակույթի պահպանման և զարգացման գործընթացում։ Նրանց կատարած աշխատանքի արդյունքում է, որ մեր՝ անկախության սերնդի մի զգալի մասը, ձևավորել է այնպիսի արժեհամակարգ, որում առաջնային են հայրենասիրությունն ու արժանապատվությունը։
 
«Հեղափոխությունից» հետո դուք ոչնչացրել եք ամեն բան, անմասն չի մնացել նաև մշակույթի ոլորտը։ Ձեր կեղտոտ ճանկերը մտցրել եք նաև այնտեղ և փորձել եք անվանազրկել ու ոչնչացնել մի շարք մշակութային գործիչների, որոնց գործունեությունը ազգայինի պահպանման յուրահատուկ դրսևորում է եղել այս տարիների ընթացքում։ Դուք փորձում էիք ու դեռ շարունակում եք փորձել ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կանխատեսում էին սպասվող աղետը և համարձակվում էին իրենց առաքելությունն իրականացնել՝ ընդդիմանալով ձեզ։
 
Մշակութային այդպիսի գործիչներից են օրինակ Ալլա Լևոնյանը, Նունե Եսայանը, Ավետ Բարսեղյանը, Սամվել Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը և այլն։
Ամեն մի թափթփուկ, ում կյանքի մեծագույն ձեռքբերումը ուղիղ գծով գծած մորուքն է, և ամենաբարձր որակի օճառի առկայությունը, իրեն իրավունք է վերապահում հոխորտալու, վայրահաչելու մարդկանց մասին՝ որոնց ավանդն ազգայինի պահպանման գործում անուրանալի է։
Դուք այնքան ստոր եք, որ փորձում եք անգամ ձեր կեղտը մտցնել մշակութային գործիչների միջավայր և խժդժություններ ստեղծել այդ միջավայրում։
Վերջերս նկատեցի, որ մի անհեթեթ վերնագրով և Ալլա Լևոնյանի նկարով news է շրջանառվում, թե բա Ալլան հայտարարել է, որ ինքը, Նունեն և Շուշանը եթե չլինեին, հայկական երգարվեստ չէր լինի։
 
Նյութը կարդալուն պես հասկացա, որ զզվելի մանիպուլյացիա է, որով փորձում են խժդժություն մտցնել մշակույթի գործիչների միջավայր։ Զանգեցի Ալլային և խոսելով նրա հետ, համոզվեցի` ճիշտ եմ: Ալլան նման միտք չի արտահայտել, նույն ոճն է` զզվելի մանիպուլյացիա, սուտ։ Այն, որ ձեր ստորությունների և դավաճանությունների հետևանքով կորցրել ենք հայրենիքի մի զգալի մասը և դեռ շարունակում ենք կախված մնալ անդունդի եզրից, չի նշանակում, որ դուք կարողանալու եք հաղթել լիովին: Վստահ եղեք, դուք և ձեր տեսակը տապալվելու եք, ոչնչացվելու եք և դառնալու եք իզգոյ հայի բոլոր սերունդների համար։
Եվ իրական հայը հաղթանակելու է։
 
Վստահ եղեք՝ յուրաքանչյուրդ ձեր հոխորտանքների և սրիկայությունների համար պատասխան եք տալու, բոլորիդ ժամանակը գալու է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ